Սեր ԻՄ

սեր, սեքս, սիրո մասին, սիրային ստատուսներ, սիրային աֆորիզմներ

Տխուր զրույց

08.05.2012 от Hasmik
  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS

Կապույտ երկնքի ոսկեղեն աստղեր,

Ձեր հեռվից դուք միշտ տեսնում եք նրան.

Ասացե’ք, արդյոք նա էլ թախծում էր

Արդյոք տրտում էր նա էլ ինձ նման:

Խորհրդագետնե’ր, դուք տեսնում եք միշտ,-

Արդյոք մենակ էր նա էլ ինձ նման,

Թե ընկեր գտած ժպտում էր անվիշտ,

Ե’վ փայփայում էր, և’ սիրում նրան:

Խորհրդագետնե’ր, դուք ժպտում եք լուռ,

Դուռ լուռ ժպտում եք իմ ցավի վրա,-

Նա քեզ մոռացած` վաղուց ամենուր

Ծաղրում է քո խենթ խոսքերը հիմա-

Рубрики: Սիրային բանաստեղծություններ | Комментариев нет »

Սիրավեպ

30.04.2012 от Hasmik
  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS

Սիրավեպ

Նա սեղմում էր ժպտալով,
Կուրծքի վերա իմ ձեռը,
Եվ խիստ ազնիվ դարձվածով
Պատմում էր. ի՞նչ է սերը:

Նա ասում էր. սերն է կրակ,
Որ, թե վառիչ նյութ չտան,
Նույնպես հանգչում է արագ,
Որպես կայծ մի էլեկտրյան:

Սերն է աղբյուր քաղցրության,
Սիրող սրտի արշալույս,
Սե՛րն  – վառ լապտեր մանկության,
Մատաղ կյանքի ոսկե հույս:

Սիրո ձայնն է կախարդիչ,
Նորա հնչմունք խանդակաթ,
Բայց առավել զմայլիչ
Երբ լեզվով է հարազատ:

Սիրի՛ր, որքան կարող ես,
Որքան փայլում է արև
Կյանքից օրերն նետի պես
Թռչում են արագաթև:

Կգա մի օր, մի սև օր,
Երբ մեր այգը ոսկեշող
Կխավարվի, – և անզոր
Մեզ կծածկե մի բուռն հող:

Իմ սիրելի, զգու՛յշ կաց,
Որ լեզուդ, չար  չխոսե.
Պատճառ, ոչինչ դեռ չասած
Ընկերդ արտասվում է:

Սմբատ Շահազիզ

Рубрики: Սիրային բանաստեղծություններ | Комментариев нет »

Շնորհավոր Ապրիլի 7: Մաղթանքներ աղջիկներին:

07.04.2012 от Samvel
  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS

Ապրիլի 7-ը մայրության և գեղեցկության տոնն է: Սա հայկական տոն է, հեզ ու քնքուշ, հայ աղջիկների ու կանանց նման:

Ահա մի քանի շնորհավորանքներ, մաղթանքներ, բանաստեղծություններ, որոնք դուք կարող եք նվիրել ձեր սիրելիներին ու հարազատներին:

Սիրելի մայրիկ, անգին իմ փերի,
Չեմ ուզում արցունք տեսնել աչքերումդ բարի,
Ուզում եմ միայն ժպտաս ինձ համար,
Աչքերդ խոնարհ փայլեն անդադար:
Դու ունես քեզ սիրող բալիկ,
Շնորհավոր տոնդ, իմ սիրուն մայրիկ:

Եթե ինձ հարցնեն հանկարծ,
Պատահական, արագ ու կատաղած.
-Ով է աշխարհի երեսին չքնաղ բոլորից?
Ես չեմ խառնվի այդ կայծակ հարցից,
Կասեմ վստահ ու անվրդով,
Կասեմ ամբողջ իմ կոկորդով.
-Իմ սերն է չքնաղ երկրում բոլորից,
Չկա նրա նման փերի ոգելից:

Քույր իմ փոքրիկ, հարազատ,
Ընկեր, բարեկամ իմ միակ,
Չկա քո նմանը հաստատ,
Դու իմ  պստիկ ավազակ,
Պստիկ, բայց բոլոր մեծերից էլ մեծ,
Խոնարհ, բայց և իմաստուն անկեղծ,
Սիրուն ծաղիկ, որ դեռ կբացվի,
Ինչպես հզոր թևերը արծվի:

Aprili 7 - Ապրիլի 7

Aprili 7

 

Рубрики: Սիրային բանաստեղծություններ | Комментариев нет »

Մարտի 8

07.03.2012 от admin
  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS

Մարտի 8  Մայրության և Գեղեցկության օր  Մայրության և Գեղեցկության տոն
Թող մայրական սրտի ջերմությունը , կանացի հմայքը, պայծառ ժպիտը, քնքշությունն ու գրավչությունը հավերժ ձեր ուղեկիցը լինեն:
Շնորհավորում ենք բոլոր մայրերին ու գեղեցկուհիներին այս գարնանային չքնաղ տոնի առթիվ:
Ցանկանում ենք Ձեզ կանացի երջանկություն, որը այդքան ուզում եք բոլորդ ու այդքան դժվար հասկանալի է տղամարդկանց համար։ Ցանկանում ենք,  որ Ձեզ շրջապատող արական սեռի ներկայացուցիչները կարողանան հասկանալ ու ստեղծել այդ երջանկությունը։
Թող, որ դուք  միշտ լինեք շրջապտված այնքան սիրով և ջերմությամբ, ինչքան, որ դուք եք առաքում ձեր տաքուկ սրտերից:
Որքան արև ու վառ խնդում՝ բոլորը ձեզ,
Բոլորը տամ ու նվիրեմ, ինձ ոչ մի հուր թող չմնա,
Դուք չմրսեք ձմռան ցրտում, բոլորը ձեզ, բոլորը ձեզ:

 

Рубрики: Մարտի ութ | Комментариев нет »

Վալենտինի նետը

14.02.2012 от Samvel
  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS

Վալենտինի ծուռ ձեռքերից,
Արձակված նետը թունավոր,
Խրվեց սրտիս մեջ մեղավոր:
Ու թունավորվեցի ես քո սիրով:
Անվրեպ էր հրեշտակը թևավոր,
Մի թող ինձ այսպես վիրավոր,
Մի թող մեռնել սիրուցդ այրող,
Համբույր տուր շուրթերիս,
Գեթ մեկ համբույր, սիրելիս:

 

Рубрики: Սիրային բանաստեղծություններ | Комментариев нет »

Սուրբ Վալենտինի օր

14.02.2012 от Samvel
  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS

Այսօր փետրվարի 14-ն է՝ Սուրբ Վալենտինի օրը:

Սուրբ Վալենտինի օր կամ բոլոր սիրահարների օր – տոն, որը փետրվարի 14-ին նշում են աշխարհի տարբեր ծայրերում: Օրը կոչված է հին քրիստոնեական երկու տառապյալներից մեկի՝ Վալենտինի անունով (Վալենտին Հռոմեացի):
Այսօր բոլորը պետք է շնորհավորեն իրենց սիրեցյալներին, իսկ ով դեռ չի հանդիպել իր երկրորդ կեսին, ապա այսօր սրբ. Վալենտինի հրաշագործ նետերի շնորհիվ անպայման կհանդիպի:
Շնորհավոր! Սուրբ Վալենտին, սիրող սրտերը հիշում են քեզ:

Рубрики: Ամեն ինչ սիրո մասին | Комментариев нет »

Վիրտուալ սեր

24.01.2012 от admin
  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS

Վիրտուալ սեր – ինչ է դա?
Մեր կյանքում ամեն ինչ դառնում է վիրտուալ: Վիրտուալ աշխատանք, վիրտուալ շփում, վիրտուալ զվարճանք: Եվ այսպես, այդ ցուցակում է հայտնվել նաև սերը: Շատ մարդիկ անկեղծ համոզված են, որ այն, ինչ նրանք զգում են անտեսանելի և հեռվում գտնվող ինտերնետ-զրուցակցի հանդեպ, կարելի է անվանել սեր:
Վիրտուալ Սեր


վիրտուալ սեր

վիրտուալ սեր

Այստեղ ծագում են բազմաթիվ հարցեր: Ինչից ենք մենք վախենում, երբ խուսափում ենք իրական շփումից, իրական մարդկանց հետ?? Ինչ ենք մենք փնտրում, երբ գերադասում ենք հարաբերություններ նրա հետ, ում չենք ճանաչում և չենք կարող ճանաչել մոտիկից, որովհետև մեր հարաբերությունները վիրտուալ են?? Ինչպիսին են հեռանկարները և վտանգներըՎիրտուալ հարաբերություններում????

Рубрики: Ամեն ինչ սիրո մասին | Комментариев нет »

Աֆորիզմներ սիրո մասին..

20.01.2012 от Hasmik
  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS

Սիրային աֆորիզմներ

***

Միայն կնոջը հարգող տղամարդը կարող է բաժանվել նրանից` չնվաստացնելով նրան..

 

Mona liza

… Յուրաքանչյուր քննադատություն սիրո մասին վերացնում է սերը

***

…”Սեր” բառը նշանակում է երկու տաբեր բաներ. այսինքն կիրք և բարեհոգություն

***

Սերը երիտասարդ է, պոետիկ, աշխարհը չարից մաքրող – երկրի վրա միայն նա կարող է տալ երջանկություն!!!

***

Սերը – դա ապրելու ցանկությունն է:

***

Սերը միշտ չէ կույր, և, հնարավոր է`  չկա ոչինչ տանջալից, ինչպես ամբողջ սրտով սիրել մարդուն` գիտակցելով, որ նա արժանի չէ քո սիրուն:

***

Չի կարելի սովորեցնել սիրել այն, ինչ ինքդ չես սիրում կամ չես կարող սիրել:

***

Երբ սիրում ես, ապա այնպիսի հարստություն ես բացահայտում քո մեջ, ինչքան քնքշություն, մեղմություն, նույնիսկ անհավատալի է, որ այդպես կարողանում ես սիրել:

***

Իմ սրտին ամենահարազատ լեզուն այն է, որով, սիրելիս դու, ծաղիկը պարզելով, մի օր ինձ ասացիր. “Սիրում եմ քեզ!”


Рубрики: Սիրային աֆորիզմներ | Комментариев нет »

Սիրային հայրեններ

17.01.2012 от Samvel
  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS

ՀԱՅՐԵՆՆԵՐ
***
Ես՝ աչք ու դու՝ լոյս, հոգի՛,
առանց լոյս՝ աչքըն խաւարի,
Ես՝ ձուկ ու դու՝ ջուր, հոգի՛,
առանց ջուր՝ ձուկըն մեռանի,
Երբ ձուկն ի ջրէն հանեն,
այլվի ջուր ձգեն, նա ապրի,
Երբ զիս ի քենէ զատեն,
քանց զմեռնելն այլ ճար չի լինի։
***
Այս աստընւորիս վերայ
դու՝ մատնի, ես՝ ակն ի վերայ,
Դոր, որ պաղ աղբիւր մի կայ,
դու՝ կանանչ, ես՝ ցօղն ի վերայ,
Խընձոր ես ծառի ճըղին,
ես՝ կանանչ թըփիկ ի վերայ,
Վախեմ, թէ աշունըն գայ,
զքեզ քաղեն, թուփըս չորանայ։
***
Երբ սէրն ի յաշխարհս եկաւ,
եկաւ իմ սիրտըս բնակեցաւ,
Ապայ յիմ սըրտէս ի դուրս՝
յերկըրէ յերկիր թափեցաւ,
Եկաւ ի գըլուխս ելաւ,
Յըղեղս ելաւ՝ թառեցաւ,
Աչիցս արտասուք ուզեց,
նայ արիւն ի վայր վաթեցաւ։
***
Ա՜յ իմ նունուֆար ծաղի՛կ,
որ ջըրին մէջըն կու կենաս,
Ըզջուր քեզ պատճառ արիր,
ի սիրուն քան զուռ կու դողաս,
Գամ՝ զջուրդ ի քէն կտրեմ,
որ դարէդ ի վեր չորանաս,
Յաչիցս քեզ առու հանեմ,
ըզքեզ ջըրեմ՝ պայծառանա՛ս։
***
Յայդ լեռնէն ի վայր գայի,
կանչեցի, թէ՝ «Յո՞ւր կայ կանանչ»,
Մէկիկ մ՚այլ ինձ զայս ասաց.
«Սար ու ձոր ամէնն է կանանչ,
Ով որ սըրտով սէր ունի,
իր սըրտին երակն է կանանչ,
Ով որ սըրտով սէր չունի,
սիրտն է սև, երեսն է կանանչ»։
***
Քանի՜ ու քանի՜ ասեմ,
վարդ մի՛ սիրեր, փուշ ունի,
Գընա՝ մանուշակ սիրէ,
փուշ չունի, անուշ հոտ ունի,
Վարդըն բացուած մի՛ սիրեր,
որ գայ ի ծոցըդ թառամի,
Վարդըն պուլպուլիկ սիրէ,
որ գայ ի ծոցըդ ու բացուի։
***
Լուսի՛ն, պարծենաս, ասես՝
«Լոյս կու տամ ես աստընւորիս»,
Ահա հողեղէն լուսին
ի գըրկիս, երեսն՝ երեսիս,
Թէ չես աւտալ այս գերոյս,
յետ տանիմ ըզփէշ կապայիս,
Վախեմ` սիրոյ տէր լինիս,
լոյս պակաս տաս աստընւորիս:
***
Ես շէֆթալուի մորճ էի,
ապառաժ քարին բուսնէի,
Եկին, քաշեցին, տարին,
զիս այլոց այգին տընկեցին,
Շաքարն ալ շերպաթ արին,
ու բերին ինձի ջըրեցին,
Եկէ՛ք, զիս տեղըս տարէ՛ք
ու ձընան ջըրով ջըրեցէ՛ք:

Նահապետ Քուչակ – Հայրեններ


Рубрики: Ամեն ինչ սիրո մասին | Комментариев нет »

Սիրելիս

10.01.2012 от Samvel
  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS

Սիրելիս, թույլ տուր այսուհետ վազելիս,
Հիշել քեզ, հիշել թե ինչպես,
Շոյում էի մազերդ սև,
Ու երբ քամին բախվի դեմքիս,
Հիշել թե քեզ սիրելիս,
Ինչպես էին նայում աչքերդ հեզ,
Որ երբ վայր ընկնեմ,
Հիշեմ որ իմ սիրելին,
Սպասում է ինձ, կհիշեմ,
Կկանգնեմ!
Սիրելիս.. վազելիս..

 

Рубрики: Սիրային բանաստեղծություններ | Комментариев нет »

« Раньше

Մուտք

Բաժիններ

Friends

  • Реализуем кабель разных размеров. Купить кабель СБШв можно в кабельной компании. . betting odds .