Հովհաննես Շիրազ: «Գտա» Hovhannes Shiraz. «Gta»

Իմ մանկության դառն հուշեր,   Im mankutyan darn husher,
Ու ես ձեր մեջ որբ տղա,              U es dzer mej vorb tkhur,
Բայց ահա խոր մի գիշեր            Bayc aha khor mi gisher
Որբանոցից ես փախա .             Vorbanocic es pakha:
Մորս կարոտն իմ սրտին՝         Mors karitn im srtin
Քաղաքն արի ոտնատակ,         Qakhaqn ari votnatak,
Գտա միայն մեր բարդին           Gta miayn mer bardin
Ու մեր խրճիթն՝ ավերակ։         U mer khrchitn averak.

Ա՜խ, կոծում էր բարդիս դեռ՝     Ax, kocum er bardin der
Թե ինչպես ձեռքն ասկյարի      Te inchpes dzerqn askyari
Հորս թողել կիսամեռ,                Hors tokhel kisamer,
Չէր թողել քարը քարի…           Cher tokhel qar@ qari…
Բայց ու՞ր էր մայրս դալուկ,     Bayc ur er mayrs daluk,
Ա՜խ, նա էլ էր որբացել,            Ax, na el er vorbacel,
Արցունք դարձել ու մանուկ    Arcunq dardzerl u manuk
Աչքիս մեջ էր մնացել։              Achqis mej er mnacel.
Եվ հուշերի սրտամշուկ          Yev husheri srtamshuk
Շշուկներն են վկայում,           Shshunknern en vkayum,
Որբ մնացի և արցունք,           Vorb mnaci ev arcunq,
Եվ Շիրակիս շուկայում          Yev Shirakis shukayum
Խուժանացա։ Եվ մի օր           Xujanca. Yev mi or
Տեսա՝ սև հացը ձեռքին          Tesa sev hac@ dzerqin
Տուն էր գնում գլխիկոր           Tun er gnum glxikor
Հին շուկայից մի խեղճ կին։    Hin shukayic mi xekhch kin.

Վրա պրծա ու ձեռքից             Vra prca u dzerqic
Հացն ուզեցի փախցնել,           Hacn uzezi paxcnel,
Նա ետ դարձավ, բայց մեկից, Na yet darcav, bayc mekic,
Ա՜խ, չիմացավ ինչ անել,        Ax, chimacav inch anel,
Եվ անունս շրթունքին՝           Yev anuns shrtunqin
Ինձ գառի պես գիրկն առավ, Indz gari pes girkn arav,
Ամուր սեղմեց իր կրծքին։       Amur sekhmec ir krcqin.

Եվ գլուխս էր գուրգուրում,            Yev gluxs er gurgurum,
Սեղմում կրծքին իր մաշված,        Sekhmum krcqin ir mashvac,
Եվ աչքերս էր համբուրում,           Yev achqers er hamburum,
Եվ ձեռքերս մրոտված,                   Yev dzerqers mrotvac,
Եվ կրկնում էր՝ «Գի՛ժ ջան, գի՛ժ»։ Yev krknum er «Gij jan,gaj».
Եվ լալիս էր , եվ գգվում,                Yev lalis er , yev ggvum,
Եվ դեռ մեր շուրջն ակնապիշ       Yev der mer shurjn aknapish
Մարդիկ էին հավաքվում…          Mardik ein havaqvum…

Բայց սիրտս, որ տարիներ       Bayc sirts, vor tariner
Կարոտել էր մոր գրկի,             Karotel er mors grki,
Չէր հարցնում, թե ով էր,          Cher harcnum, te ov er,
Չէր մտածում ու կրկին,           Cher mtacum u krkin,
Թեև, որպես մի թռչնակ,          Teyev, vorpes mi trchnak,
Թպրտում էր կույր ու խեղճ,    Tprtum er kuyr u xekhch,
Բայց զգում էր, որ մի տաք       Bayc zgum er, vor mi taq
Բույն էր գտել գրկի մեջ։           Buyn er gtel grki mej.

Նա խենթ փայում, փայփայում, Na xent payum, aypayum,
Եվ խայտում էր իմ հոգին,         Yev xaytum er mi hogin,
Ու կարծես թե շուկայոււմ          U karces te shukayum
Ինչքան հաց կար՝ ինձ տվին     Inchqan hac kar indz tvin
Բայց նա հացն էլ մոռացած՝     Bayc na hacn el moracac
Դեռ ինձ կրծքին էր սեղմում,    Der indz krcqin er sekhmum,
Ա՛խ, նա մայրիկս էր կորած,     Ax, na mayriks er korac,
Կորած որդուն տարավ տուն… Korac vordum tarav tun…