Առաջին ժամադրություն

Առաջին ժամադրություն, ինչ է դա?

Առաջին ժամադրությունը առաջին տպավորությունն  է, որն իհարկե ուզում ես որ լավը լինի: Այն լարվածությունն ու անհանգստությունը, որ զգում ես առաջին ժամադրությունից առաջ, հաճախ թույլ չեն տալիս գիտակցել քո արարքնրի ճիշտ կամ սխալ լինելը` և հետևաբար չգիտես ինչ կարծիք կկազմվի քո մասին:

առաջին ժամադրություն

առաջին ժամադրություն

Սխալ տպավորություն չթողնելու համար ստորև բերված են որոշ օրինակներ` ինչն է կարելի և ինչը ոչ: Անկախ նրանից, թե ինչ հետագա զարգացում կունենան ձեր հարաբերությունները, միևնույն է պետք է հաճելի և ինքնավստահ մարդու տպավորություն թողնես:

-Նայիր աչքերի մեջ.

Առաջին ժամադրության ժամանակ կարևոր է նայել դիմացինի աչքերի մեջ: Սա նշան է, որ քեզ հետաքրքիր է դիմացինի խոսքը և դու նրան լսում ես,իսկ դրանից նա իրեն կարևոր կզգա:

-Հաճոյախոսություններ արա.

Ազատ եղիր ժամադրության ժամանակ, ասա նրան որ քեզ դուր են գալիս մազերը, հագուստը, ժպիտը կամ այն ինչ հավանել ես: Հաճոյախոսելը ցույց է տալիս, որ ուշադիր ես նրա հանդեպ:

-Ծիծաղիր երբ նա կատակ է անում.

Անկախ նրանից` սիրելիիդ հումորներն իսկապես ծիծաղելի են, թե ոչ, միշտ քաղաքավարի է այդ պահին ծիծաղում ես: Արա դա` առանց կաշվից դուրս գալու, պարզապես ցույց տուր, որ գնահատում ես նրա` ժամադրությունն ավելի հետաքրքիր դարձնելու ջանքերը: Առաջին ժամադրություն, այն պետք է անցնի ազատ և մտերմիկ միջավայրում:

arajin jamadrutyun

 Իսկ ինչից պետք է խուսափել առաջին ժամադրության ընթացքում:

-Մի խոսիր հեռաոսով.

Չկա ավելի տհաճ վերաբերմքունք քան ժամադրության ընթացքում հեռախոսով զրուցելը կամ շարունակ նամակներ ստուգելը: Դա ցույց է տալիս քո սառը վերաբերմունքը, և նույնիսկ կարող է թվալ, որ քեզ ձանձրալի է: Այնպես որ կամ խոսիր հակիրճ, կամ ել համբերիր մինչ տուն հասնես:

-Մի ուշացիր.

Ժամադրությունից ուշանալը ավելին է քան պարզապես ուշանալ: Դրանով տպավորություն կստեղծվի, որ չես հարգում նրա ժամանակը, և ինքդ էլ անվստահելի մարդ ես: Ցույց տուր նրան,որ գնահատում ես ժամանակը և պատասխանատու անձնավորություն ես` ժամանակին տեղ հասնելով: Հավատա սա այն մարդկային որակներից է, որ իսկապես գրավում է: Ստեղծեք հիանալի միջավայր, ունեցեք անմոռանալի առաջին ժամադրություն:

Добавить комментарий