Ետ դարձիր նորից

Ու երբ գիշերն աստղերը վառվեն

Ես հեռվից մտքով քեզ մոտ կքայլեմ

Ու գրկելով քեզ անշշուկ, անձայն

Ես քեզ եմ սիրում լուռ կշշնջամ:

Գուցե դու լռես ու ոչինչ չասես

Չէ որ այլևս օտար եմ քեզ ես:

Իսկ իմ խենթ հոգում

Անհուն մի կարոտ,

Խորը մի կսկիծ,

Աղաչում եմ, սեր,

Ետ դարձիր նորից:

Չէ որ այս կյանքում,

Դաժան ու չնչին,

Անհեթեթ ու սին

Ցավից լացում է

Իմ ունայն հոգին:

Ու թող այս գիշեր

Աստղերի կողքին

Հեռվից քեզ գտնի

Իմ սիրող հոգին…

Добавить комментарий