Երբ զուգընկերդ մեծ ուշադրությամբ է նայում ուրիշներին

Հաճախ մենք հանդիպում ենք մարդկանց, որոնք գրավիչ են և ակամայից նայում ենք նրանց: Սա բնական երևույթ է և պետք չէ դրա համար մեղավորություն զգալ: Դա ամենևին էլ չի նշանակում, որ հավատարիմ չեք կամ դավաճանում եք: Իսկ ինչ պետք է անես, երբ զուգընկերդ շարունակ զննում է ուրիշների:

Արդյոք նրա «շատ նայելը» անհարգալից վերաբերմունք է քո նկատմամբ:

Երբ դու մենակ ես լինում, կարող ես առանց անհանգստանալու հանգիստ նայել նրան ում ցանկանում ես և ոչ մեկին ցավ կպատճառես դրանով: Սակայն երբ զուգընկերդ քո հետ է,  պետք է, այնուամենայնիվ, զուսպ լինես` ուրիշներին հայացք գցելու հարցում: Իհարկե մեկ հայացքը ոչ մի վատ հետևանք չի ունենա, սակայն երբ սևեռվում ես ուրիշի վրա, փոխանակվում  եք ժպիտներով կամ մտքումդ մերկացնում ես նրան, սա արդեն անհարգալից վերաբերմունք է քո կողմից: Այս քայլդ կարող է ստիպել զուգընկերուհուդ վիրավորված ու հիասթափված զգալ, նույնիսկ` ոչ գավիչ, ինչը կարող է շատ վատ ազդել նրա ինքնագնահատականի վրա:

Երբ թափառող աչքը լուրջ խնդիր է դառնում:

Եթե այս երևույթը շարունակական բնույթ է կրում, սա արդեն լուրջ անհանգստության տեղիք է տալիս: Քեզանով հիանալու փոխարեն մյուսների հանդեպ ուշադրությունը վկայում է, որ նա կորցնում է հետաքրքրությունը ձեր հարաբերությունների հանդեպ: Դու պետք է ավելի ուշադիր լինես այդ ամենի նկատմամբ, որպեսզի հասկանաս թե ինչ է կատարվում:

Ինչ պետք է անել հետո:

Եթե հոգնել ես, որ զուգընկերոջդ ուշադրության կենտրոնում ուրիշներն են, ապա ժամանակն է խոսել նրա հետ այդ մասին: Պետք է ասես նրան, որ իր կողմից նման վերաբերմունը վիրավորական է քեզ համար: Վերջիվերջո ձեր հարաբերությունների իմաստը նրանում է, որ հնարավորինս անկեղծ լինեք միմյանց նկատմամբ, որ ուշադիր լինեք ձեր զգացմունքների մեջ, ցանկանաք միմյանց երջանկություն պարգևել: Հարցը նրանում չէ, որ խանդում ես: Սա պարզապես կնշանակի, որ պահանջում ես քո զուգընկերոջ կողմից այն հարգանքը, որին արժանի ես: Այսպիսով, սխալ չի լինի, որ նրան ասես, թե ինչ ես զգում երբ իր աչքն ուրիշների վրա է: Այդ ամենից հետո, եթե նա ավելի ուշադիր լինի, և առնվազն քո ներկայությամբ դադարի ուրիշներին նայել, ուրեմն իսկապես մտածում է քո մասին: Իսկ եթե ձեր խոսակցությունը ոչինչ չփոխի, ուրեմն պիտի մտածես` արդյոք ցանկանում ես նման հարաբերություններին ընթացք տալ:

Добавить комментарий