Երբ կկարողանամ վերածնվել…

Եր՞բ կկարողանամ վերածնվել…
…Այս խոտերի մեջ` խոնավ ու թաց,
Քո բույրը կզգամ, մինչև
Չվերադառնամ քաղաքն աղտոտված,
Որում չկաս դու`
Մաքուր պարզամտություն:
Այս օրերը, որ նման են մեկը մյուսին,
Կրճատում են կյանք ու սեր.
Եկ քայլենք այսօր` շունչս քո ուսին,
Քո շունչը արդեն իմին է փարվել:
Համբույրս շուրթերիդ այսօր էլ
Պիտի փոխանցեմ
Քամու խոնավությամբ:
Այն կշրջանցի յուրաքանչյուրին,
Որ կցանական նրան գողանալ:
Այս չնչին երջանկությունը կանացի
Քո ափերի մեջ խոնավացել է.
Քո քրտնած ձեռքերում
Ինչի՞ց է որ չորացել է,
Եվ ինձ չի գտնում
Այդ երջանկությունն էլ:
Ոչինչ, պայքարել գիտեմ,
Ու գիտեմ հաղթել:
Թող այս ձմեռվա ցեխաջրերը
Մեզ չհանդիպեն:
Նրանցում ուզում եմ կորցնել ցավերը,
Որոնց գարունը չի կարող ընդունել:
Այս չոր ծառերը,
Որ պիտի ծաղկեն վերստին,
Որ այնքան մեռած են թվում
Մարդկանց աչքերին,
Բայց նրանց կոճղում
Կյանք է ու հոգի:
Այս նոր ծաղկունքն էլ
Ստիպելու է քեզ
Ինքդ քեզ ստել
Ու վերադառնալ առանց հակաճառելու,
Առանց ակնկալելու,
Թե պիտի հաղթես:
Ու քո սիրո մեջ,
Ու աչքերումդ էլ`
Ինձ տրված վարկյաններից հենց
Կկարողանամ վերածնվել:

Թերեզա

Добавить комментарий