Ինչպես ճիշտ ֆլիրտ անել

Ֆլիրտը դա ոչ միայն միջոց է հակառակ սեռի ներկայացուցչին գրավելու համար, այլև խաղ, շփման ունակությունների մարզում և համապատասխան զուգընկեր գտնելու գիտություն: Այդ պատճառով էլ կանայք, որոնք կարողանում են ֆլիրտ անել առավելություններ ունեն իրենց համեստ ընկերուհիների առջև:

Ի՞նչ անել նրանց, ովքեր չեն տիրապետում հայացքների, ժեստերի և շփումների արվեստին

Դժվար է կոկետուհի խաղալ, ժպտալ և սրամիտ մտքեր արտահայտել, երբ հոգու խորքում դուք ձեզ բավականին գրավիչ չեք համարում: Ցածր ինքնագնահատականով մարդիկ իրենց խիստ են գնահատում, մինչդեռ շրջապատողները ավելի բարձր կարծիք ունեն նրանց մասին: Այսինքն լավ ֆլիրտ անելու համար պարտադիր չէ ունենալ կինոաստղի արտաքին և հեռուստաշուի վարողի սրամտություն, բավական է ուղղակի համարձակություն հավաքել: Պետք է շեղվել սեփական անկատարելիության մասին մտքերից և ուշադրությունը տեղափոխել խոսակցի և պահի վրա:

 

 

Добавить комментарий