Խանդ: Ինչպես կառավարել այն

Խանդ.  Ինչպես վերաբերվել դրան

Խանդ: Գուցե պարզ բառ է, բայց ոչ իր նշանակությամբ: Խանդի զգացողությունը կարող է առաջանալ տարբեր պատճառներով և դա բնական երևույթ է, սակայն կարող է դառնալ անկառավարելի` եթե չկարողանանք հնազանդեցնել այն: Իսկ խանդը կառավարելու համար նախ պետք է հասկանալ, թե որտեղից է այն գալիս: Միշտ էլ խանդի առաջացման համար պատճառ է լինում, և հենց հասկանաք այդ պատճառը` հեշտ կլինի կառավարել այն:

խանդ

խանդ

Երբ խանդի զգացողությունը սկսում է առաջանալ, հասկանալի է,միայն, որ պարզապես ԱՅԴՊԵՍ եք զգում : Հենց այդտեղ էլ պետք է կանգ առնել: Դժվար կլինի հիշել, բայց դու պետք է կանգ առնես ամեն անգամ խանդ զգալուց ու հարցնես ինքդ քեզ թե ինչու ես դա զգում:  Արդյոք դա որևէ կապ ունի քո ինքնագանահատականի հետ, կամ գուցե զուգընկերդ է լավ առիթ տվել խանդելու: Ի դեպ խանդը շատ մեծ ազդեցություն է թողնում ինքնագնահատականի իջեցման վրա:  Այսպիսով, կարևոր չէ թե ինչն է խանդի առաջացման պատճառը, կարևոր է հաղթահարլ այն`որպեսզի վատ ազդցություն չթողնի քո ինքնագնահատականի վրա:

 

Այն ժամանակ երբ հասկանաս թե որոնք են քո խանդի պատճառնրը, անհրաժեշտ կլինի հասկանալ թե ինչու է առաջանում այդ զգացողությունը: Օրինակ, եթե հասկացել ես,որ խանդում ես երբ քո զուգընկերը (-ուհին) զրուցում է հակառակ սեռի հետ, փորցիր հասկանալ ԻՆՉՈՒ է դա քեզ մոտ նման զգացողություն առաջացնում: Միգուցե քեզ հետ արդեն պատահել է նույն բանը նախկին հարաբերությունների ժամանակ, կամ էլ պատճառը քեզ խաբված զգալն է: Եթե հարցը վախի մեջ է, ապա որտեղից է գալիս դա: Միթե քո ինքնագնահատականն ավելի ցածր է, քան կարծում էիր: Ինչպես տեսնում ես նմանատիպ հարցերի շարք կա, որոնց պատասխանները գտնելու շնորհիվ միայն կկարողանաս հաղթահարել խանդի զգացողությունը:  Ամենակարևորը` պետք է նախ ԸՆԴՈՒՆԵԼ դա, որպեսզի հետո կարողանաս հաջողությամբ ազատվել դրանից:

Երբ հայտնի է խանդի առաջացման պատճառը, ավելի հեշտ է դառնում դրանից ազատվելը: Եթէ պատճառը քո զուգընկերն է, ապա անհրաժեշտ է շատ լուրջ խոսակցություն ունենալ նրա հետ: Եվ ընդհանրապես պետք չէ վատ զգալ կամ վախենալ խանդի զգացողությունից: Դու իրավունք ունես զգացմունքնրդ արտահայտելու: Նույնիսկ կարող ես փորձել խոսել ինքդ քո հետ` փնտրել եղանակներ քո սիրո  բարելավվման համար, այդպիսով ավելի ինքնավստահ կդառնաս և պատրաստ կլինես քո խանդի դեմ պայքրին:

Խանդից ազատվելը ժամանակատար գորցընթաց է: Դա կախված է իրավիճակից ու պատճառնեչից: Հեշտ կլինի եթե զուգընկերոջդ հետ գտնես այդ հարցի լուծման ընդհանուր եզրեր:

Կա խանդի մեկ այլ տեսակ` կանանց միջև: Երբ այդ զգացողությունն ունենում են ` տեսնելով դիմացինի հաջողությունները: Սրա դեմ պետք է պայքարել ` փոխելով  ապրելակերպը: Արեք այն, ինչը Ձեզ հաճույք կպատճառի, վստահություն կներշնչի:

Խանդից ազատվելու համար Ձեզ անհրաժեշտ կլինի հիշել հետևյալ մի քանի կետերը`

  • Ընդունիր քո խանդը
  • Հարցրու ինքդ քեզ թե որտեղից է այն գալիս
  • Պարզիր թե ինչու է դա խանդ առաջացնում Ձեր մոտ
  • Ապրելակերպում փոփոխություններ մտցրու
  • Փորցիր միավորել խանդը ` ավելի բանական զգացողության հետ
  • Պարապիր :

Եթե այս կետերը հիշես և կարողանաս հետևել դրանց, կսովորես կառավարել քո խանդը: Ամենակարևորը այդ բոլոր կետերը գործնականում օգտագործելն է: Այդպես քիչ-քիչ կսովորես զատվել այս սթրեսային զգացողությունից: Հիշիր,որ այն մարդիկ ովքեր կառավարում են իրենց զգացմունքները, զերծ են մնում անցանկալի իրավիճակներից: Վերջիվերջ դու ժամանակդ կծախսես առավել կարևոր հարցերի վրա և դա կօգնի լավ հարաբերությւններ ստեղծել ու ճիշտ լուծումներ գտնել կյանքում:

Խանդ — Թարգմանությունը` Անի Հովհաննիսյանի

Добавить комментарий