Մատաղ սիրտըս…

Մատաղ սիրտըս խաս-բաղի պես
Ծառով, ծաղկով կանանչ էր.
Սերս էլ նազան բլբուլի պես
Սրտումս անուշ կըկանչեր:

Ինձի ասիր, աղջիկ սիրուն,
-Քու բլբուլին զարմացք եմ.
Ուշքս է տարվեր վարդիդ սիրուն,
Մի հատիկ վարդ թող քաղեմ…

Սիրտըս թնդաց, ջահել էի,
Անուշ լեզվեն շուտ խաբվա .
Ասի` բաղըս մատաղ քեզի,
Սև աչերեն շա~տ խաբվա…

Ու անգութը բաղըս մըտավ,
Ա~խ, տըրորեց ծաղկունքըս,
Խեղճ բլբուլիս բըռնեց, տարավ,
Կոտրեց նուռըս, չինարըս…

Ավետիք Իսահակյան (Օգոստոսի 2, Օդեսա)

Добавить комментарий