Մարդաշատ փողոցում հանդիպեց

Մարդաշատ փողոցում հանդիպեց,
գորգերի խանութի դեմ դիմաց,
Ժպտաց ինձ, բարևեց:
Հետո նա լեզուն իր հանեց,
մինչև աննման աչքերը հասցրեց:
Ձեռքս, զարմանքից,
զգեստը շոյելու
հնարքի կարուսելը պտտեց:
Հո հիվանդ չես, տղա,
հրեշտակից քո երկրային սերը խնդրիր
Եվ կարծես տեսածս քիչ էր`
թևերը բացում էր աղավնին,
խնդրում էր,
թռչում էր հոնքերի աղեղից..

Добавить комментарий