Սպասում էի, որ կգաս…

Սպասում էի, որ կգաս
Բայց դու չեկար,
Սպասում էի, որ գոնե մի բառ կասես
Բայց դու լռում էիր,
Սպասում էի, որ գոնե մի անգամ իմ կողմ նայես
Բայց դու արհամարհեցիր ու անցար,
Սպասում էի գոնե մի անգամ էլ տեսնեմ քո հայացքը, քո աչքերը խորաթափանց
Բայց դու նույնիսկ այդ հաճույքը ինձ չպատճառեցիր:
Սպասում էի երկար, ու հիմա էլ սպասում եմ
Ու չեմ հոգնելու սպասելուց:
Գուցե ամբողջ կյանքս սպասեմ, բայց դա ինձ չի վախեցնում
Որովհետև դա երանության ու հաճելի սպասում է:
Չէի պատկերացնի, որ մի օր
Սպասումն էլ` այդ դաժան բառը կարող է դառնալ սիրելի:

Վարդուհի Մարգարյան

Добавить комментарий