Ինչը տղամարդիկ չեն սիրում կանանց մեջ

Տղամարդիկ կանանց մասին.

Տղամարդու համար կինը միշտ էլ գրավիչ է, և նա ամեն կերպ փորձում է կնոջ ուշադրության կենտրոնում լինել: Կինն էլ մշտապես կարիք ունի զգալու, որ սիրված է, որ իր մասին հոգ են տանում: Որքան էլ ուժեղ լինեն կանայք, նրանք միևնույնն է ամեն պահի զգում են տղամարդու կարիք: Վերջիններս էլ պատրաստ են միշտ ձեռք մեկնել: Սակայն կան որոշ բաներ, որ կարող են տղամարդուն նյարդայնացնել և հունից հանել: Այժմ պարզենք, թե որոնք են դրանք:

txamardik ev kanayq

Պատկերացրու, որ կարևոր հանդիպման ես, և հեռախոսդ զանգում է: Դու արագ անջատում ես, սակայն զանգերը չեն դադարում: Իհարկե դա նյարդայնացնող է: Հենց դա էլ դուր չի գալիս տղամարկանց: Կանայք հաճախ չեն հասկանում,որ իրենց զուգընկերոջ համար կարող են լինել զանգերին պատասխանելուց բացի այլ գործեր: Տղամարդկանց համար տհաճ է, որ կանայք բղավում են իրենց վրա երբ վերնաշապիկը ճիշտ տեղում չէ, կամ տաբատը գետնին է ընկած, դա նյարդային վերաբերմունք է: Տղամարդն ուզում է, որ կինը ավելի շատ հետաքրքրություն ցուցաբրի իր աշխատանքի հանդեպ, և ավելի քիչ`իրեն նյարդայնացնող հարցերի:

Նմանատիպ խնդիրները գուցե մեծ հետք չեն թողնում Ձեր հարաբերությունների վրա, բայց իրենց ազդեցությունն ունենում են: Թե կինը, և թե տղամարդը պետք է շատ զգույշ լինեն, որպեսզի իրենց անձնական տարածք շատ չներխուժեն: Տղամարդկանց դուր չի գալիս երբ կանայք շատ եսակենտրոն են լինում: Իսկապես. կանայք այնքան կարող են կենտրոնանալ իրենց վրա, որ մոռանան մնացած մարկանց գոյության մասին: Շատ խանդոտ լինելը և ուրիշների հանդեպ անտեղի հետաքրքրությունը նյարդայնացնում են տղամարդկանց:

Մեկ այլ իրավիճակ: Պատկերացրեք երկուսով նստած սուրճ եք վայելում, և հանկարծ, հաճելի արտաքինով մի տղամարդ է անցնում: Այստեղ Ձեր ընկերուհին սկսում է խոսալ նրա մասին, անտեղի ուշադրություն է դարձնում և սկսում է համեմատել Ձեզ նրա հետ: Միթե այս արարքը կարելի է հասկանալ: Իհարկե ոչ: Վերջիվերջո մենք բոլորս էլ զգացմունքներ ունենք,և երբ մեզ համեմատում են ուրիշների հետ, դա միանշանակ վիրավորական է:

Կա մեկ այլ բան, որ հունից հանում է տղամարդկանց: Նրանց նյարդայնացնում է երբ կինն իրեն չափից դուրս քաջ է ցույց տալիս: Երեխա ունենալուց հետո կնոջ համար դժվար է դառնում իր արտաքին տեսքին հետևելը: Դա դուր չի գալիս տղամարդուն:Կինը պետք է իր բոլոր ջանքերը ներդնի առողջ և գեղեցիկ մնալու համար, որը կգոհացնի ինչպես իրեն, այնպես էլ զուգընկերոջը: Ոչ մի սխալ կամ վատ բան չկա նրա մեջ, որ կինն ու տղամարդը փորցում են գոհացնել միմյանց:

Որոշ կանայք մեծ ուշադրություն են դարձնում նյութական բաներին: Նրանք այնքան են անհանգստանում մեծ մեքենայի կամ մեծ տան մասին, որ մոռանում են հարաբերությունների լավ կողմերը: Սա շատ է նյարդայնացնում տղամարդկանց, հատկապես` երբ նրանք չեն կարողանում բավարարել կնոջ բոլոր պահանջմունքները: Պետք չէ շատ գումար ծախսել արդուզարդի, լավ հագուստի վրա, պետք չէ տղամարդուն ճնշել այդ նյութական խնդիրներով: Փոխարենը ավելի մեծ ուշադրություն դարձրեք Ձեր  զուգընկերոջը, և ուրախ պահեք Ձեր հարաբերությունները:

Добавить комментарий