Քո ուրվականին չե՞ս կարող սանձել

Քո ուրվականին չե՞ս կարող սանձել.
Խեղկատակի պես շուրջս թափառում`
Մերթ տարփատոչոր փորձում է տանջել,
Մերթ էլ անհագուրդ կարոտ է դառնում:

Մերթ լացապատառ գամվում է խղճիս,
Մերթ ահասարսուռ հարձակվում հանկարծ,
Մերթ մեղմաժպիտ նայում աչքերիս`
Անորոշ կրքի շնչով համակված:

Քո ուրվականին զսպի՛ր, խնդրում եմ.
Թիրախ լինելուց հոգնել եմ այնպես:
Թող` գտնեմ նրան, ում որ փնտրում եմ.
Դառնամ ուրվական ու հետևեմ քեզ…

Վարպետ Սաիլյան

Добавить комментарий