Արդյո՞ք պատրաստ եք ամուսնության

Ամուսնության օր. Մի իրադարձություն, որի մասին բոլորս ենք երազում: Ամուսնություն… Մենք պատկերացնում ենք, թե ինչպես, վերջապես, կմիանանք մեր սիրելիի հետ, և միասին կկառուցենք մեր հիանալի ամուսնական կյանքը` կազմելով ամուր ընտանիք: Սակայն ամուսնությունը մի փոքր ավելին է, քան պարզապես սիրահարվածությունը կամ սերը, որ տածում եք միմյանց նկատմամբ: Լավ և առողջ ամուսնություն ունենալու համար անհրաժեշտ կլինեն երկուսիդ համատեղ ջանքերը: Ամուսնական կյանք միասին մուտք գործելուց հետո, պետք է միասին պահպանեք ձեր ստեղծածը: Դրա համար էլ, մինչ այդ կարևոր քայլին դիմելը, ինքներդ Ձեզ հարցրեք `

Ինչ՞ը դարձրեց ՆՐԱՆ` Ձեր միակը:

Ակնհայտ է, որ հիմա կպատասխանեք, թե ` սիրում եք նրան, դա էր պատճառը: Բայց հարցը բոլորովին էլ դրանում չէ: Մտածեք ավելի լավ, փորձեք հասկանալ, թե ինչու Ձեր ունեցած մյուս տեսակի հարաբերություններից, Դուք ընտրեցիք նրա հետ ամբողջ կյանք անցկացնլը: Շատ կարևոր է,որ Դուք առանց շրջապատի, կամ հենց ինքներդ Ձեր ճնշմամբ կայացրած լինեք այդ որոշումը: Չպետք է ամուսնանալ սխալ պատճառներից դրդված`օրինակ հիմա հաճախ այդ քայլին դիմում են հուսահատված կանայք ու աղջիկները,որոնք կարծում են արդեն մեծ են և այլևս չեն գտնի իրենց իրական սիրուն:

ամուսնություն

ամուսնություն

Պատրա՞ստ եք ամուսնուկնոջ դերում լինլ:

Նախքան ոգևորված ամուսնանալու որոշում կկայացնեք `հարցրեք ինքներդ Ձեզ, արդյո՞ք Դուք պատրաստ եք լինել կնոջամուսնու դերում: Սա արդեն պարզապես ընկեր-ընկերուհի կամ հարսնացուփեսացու լինել չէ, այլ ավելի պատասխանատու սոցիաական դեր, որը Ձեզ կստիպի կիսվել նրա հետ այն ամենով, ինչ Ձեր կյանքի մի մասն է կազմում: Այդուհանդերձ, ամուսնությունը Ձեզ չի զրկում ազատությունից:

Պատրա՞ստ եք ֆինանսական փորձության:

Ամուսնացած լինելու ծախսերը տարբերվում են ժամադրության ծախսերից, երբ վճարում եք նաղաճաշի, կամ թատոնի տոմսերի համար: Դա ներառում է ավելի մեծ ծախսեր, որի մասին պետք է մանրամասն խոսեք Ձեր զուգընկերոջ հետ` անցանկաի իրավիճակներից հետագայում խուսապելու համար: Անկախ նրանից երկուսդ էլ կաշխատեք, թե մեկը կմնա տանը, Դուք պետք է նախորոք իմանաք ինչպես եք հոգալու ձեր ծախսերը:

Կկարողանա՞ք հավատարիմ ու ազնիվ մնալ նրան:

Դուք պետք է վստահ լինեք, որ այլևս չունեք հետաքրքրություններ այլ մարդկանց նկատմամբ: Եթե սիրում եք Ձեր ընտրյալին, բայց միևնույնն է ուզում եք իմանալ ինչպես կանցներ մեկ ուրիշի հետ հանդիպումը, ապա ամուսնության մասին լավ է մոռանաք, կամ հետաձգեք այն: Այս դեպքում, Դուք չպետք է վախենաք կիսվելու Ձեր զուգընկերոջ հետ: Ասեք նրան,որ դա չի ազդի իր հանդեպ ունեցած Ձեր սիրո վրա, այլ կօգնի: Հավատարիմ մնալ կարողանալը և ազնվությունը Ձեր ամուսնությունն ամուր կպահեն:

Կհարմարվե՞ք նրա ապրելաոճին:

Եթե արդեն միասին չեք ապրում, ապա փորձեք ուշադրություն դարձնել Ձեր ընկերոջ սովորություններին` ապրելակերպին: Եթե նա ունի սովորություններ, որոնք Ձեզ նյարդայնացնում են, ապա պետք է երկուսիդ համատեղ ջանքերով լուծել այդ խնդիրը: Այնուամենայնիվ, եթե կան որոշ հարցեր, որոնց հետ զգում եք որ չեք կարող համակերպվել`գուցե լավ կլինի շարունակեք հանդիպել,իրար հասկանալ, հետո միայն ամուսնանալու որոշում կայացնել:

Դե ինչ, Ձեզ ներկայացրեցինք մի քանի հարցեր, որոնց հստակ պատասխաններն ունենալու դեպքում Դուք հաջող ամուսնություն կունենաք: Եթե որևէ հարցի շուրջ դեռ մտորում եք, կամ ինչ որ բանում վստահ չեք` ապա ամուսնանալու ժամանակը չէ դեռ: Որպեսզի ունենաք առողջ, երջանիկ ու երկարատև ամուսնական կյանք` այդ քայլին դիմեք Ձեզ լիարժեք պատրաստ զգալուց հետո միայն:

Добавить комментарий