Սիրային բանաստեղծություններ

Ետ դարձիր նորից

Ու երբ գիշերն աստղերը վառվեն Ես հեռվից մտքով քեզ մոտ կքայլեմ Ու գրկելով քեզ անշշուկ, անձայն Ես քեզ եմ սիրում լուռ կշշնջամ: Գուցե դու լռես ու ոչինչ չասես Չէ որ այլևս օտար եմ քեզ ես: Իսկ իմ խենթ հոգում Անհուն մի կարոտ, Խորը մի կսկիծ, Աղաչում եմ, սեր, Ետ դարձիր…

Continue reading

Մարդաշատ փողոցում հանդիպեց

Մարդաշատ փողոցում հանդիպեց, գորգերի խանութի դեմ դիմաց, Ժպտաց ինձ, բարևեց: Հետո նա լեզուն իր հանեց, մինչև աննման աչքերը հասցրեց: Ձեռքս, զարմանքից, զգեստը շոյելու հնարքի կարուսելը պտտեց: Հո հիվանդ չես, տղա, հրեշտակից քո երկրային սերը խնդրիր Եվ կարծես տեսածս քիչ էր` թևերը բացում էր աղավնին, խնդրում էր, թռչում էր հոնքերի աղեղից..

Continue reading

Համո Սահյան. 1961 թ. բանաստեղծություն

Դու ինձ թողել էիր մենակ, Նորից գնում էիր հեռու… Հաշտվել էի քո մեղքի հետ, Բայց ուժ չկար քեզ ներելու: Քո հայացքից նայում էր ինձ, Մի անհանգիստ հանդարտություն, Եվ զանգն արդեն մի մեղավոր Հաշտությամբ էր մեզ անջատում: Եվ ժպիտ կար քո աչքերում, Եվ տագնապ կար ուղևորի, Եվ դողում էր քո շուրթերին…

Continue reading

Լորենու տակ

Դեռ մնում է այն լորենին, Մեր առաջին սիրո վկան, Որ ծաղկում էր այն օրերին Գետի ափին հայրենական: Դեռ մնում է այն լորենին` Թրջված գարնան շաղիկներով, Եվ կանչում է մեղուներին, Իր մեղրաբույր ծաղիկներով: Ում ոտքերի տակ է փռում Նա ստվերն իր խավոտ, Եվ ովքեր են ժամադրվում Այդ հինավուրց լորենու մոտ: Նրանք…

Continue reading

Տխուր զրույց

Կապույտ երկնքի ոսկեղեն աստղեր, Ձեր հեռվից դուք միշտ տեսնում եք նրան. Ասացե’ք, արդյոք նա էլ թախծում էր Արդյոք տրտում էր նա էլ ինձ նման: Խորհրդագետնե’ր, դուք տեսնում եք միշտ,- Արդյոք մենակ էր նա էլ ինձ նման, Թե ընկեր գտած ժպտում էր անվիշտ, Ե’վ փայփայում էր, և’ սիրում նրան: Խորհրդագետնե’ր, դուք…

Continue reading

Սիրավեպ

Սիրավեպ Նա սեղմում էր ժպտալով, Կուրծքի վերա իմ ձեռը, Եվ խիստ ազնիվ դարձվածով Պատմում էր. ի՞նչ է սերը: Նա ասում էր. սերն է կրակ, Որ, թե վառիչ նյութ չտան, Նույնպես հանգչում է արագ, Որպես կայծ մի էլեկտրյան: Սերն է աղբյուր քաղցրության, Սիրող սրտի արշալույս, Սե՛րն  — վառ լապտեր մանկության, Մատաղ…

Continue reading

Շնորհավոր Ապրիլի 7: Մաղթանքներ աղջիկներին:

Ապրիլի 7-ը մայրության և գեղեցկության տոնն է: Սա հայկական տոն է, հեզ ու քնքուշ, հայ աղջիկների ու կանանց նման: Ահա մի քանի շնորհավորանքներ, մաղթանքներ, բանաստեղծություններ, որոնք դուք կարող եք նվիրել ձեր սիրելիներին ու հարազատներին: Սիրելի մայրիկ, անգին իմ փերի, Չեմ ուզում արցունք տեսնել աչքերումդ բարի, Ուզում եմ միայն ժպտաս ինձ…

Continue reading

Վալենտինի նետը

Վալենտինի ծուռ ձեռքերից, Արձակված նետը թունավոր, Խրվեց սրտիս մեջ մեղավոր: Ու թունավորվեցի ես քո սիրով: Անվրեպ էր հրեշտակը թևավոր, Մի թող ինձ այսպես վիրավոր, Մի թող մեռնել սիրուցդ այրող, Համբույր տուր շուրթերիս, Գեթ մեկ համբույր, սիրելիս:  

Continue reading

Սիրելիս

Սիրելիս, թույլ տուր այսուհետ վազելիս, Հիշել քեզ, հիշել թե ինչպես, Շոյում էի մազերդ սև, Ու երբ քամին բախվի դեմքիս, Հիշել թե քեզ սիրելիս, Ինչպես էին նայում աչքերդ հեզ, Որ երբ վայր ընկնեմ, Հիշեմ որ իմ սիրելին, Սպասում է ինձ, կհիշեմ, Կկանգնեմ! Սիրելիս.. վազելիս..  

Continue reading

Դեբիլ եմ, բա ինչ եմ…

Սիրահարված պատանի, դա շատ հուզիչ է, Ես քեզ սիրում եմ, դեբիլ եմ, բա ինչ եմ, Անշնորք խոյն ու կրքոտ կարիճը, Քեզ չեն հասնի իմ կույս, դեբիլ եմ, բա ինչ եմ, Քո աչքերը պարզ ջրից էլ ջինջ են, Անդադար կրկնում եմ` դեբիլ եմ, բա ինչ եմ: Սեր.Իմ

Continue reading

Ու ցավում ես, սիրտ…

Սիրտ իմ, հաճախ ես ցավել դու կյանքում, Ցավել ես սիրուց, կորստից ցավել, Տանջել է հաճախ քեզ կարոտն անգութ, Հաճախ զղջումով մեղքեր ես քավել, Սակայն ամոքվել ու ապաքինվել, Ասես հրաշքով նորից ես ծնվել Ու բախել նորից դաշնորեն ու հաշտ… Սակայն մի ցավից, ցավից մի անհուն, Որ գուցե կյանքում չունի և անուն,…

Continue reading

Ես սիրեցի քեզ..

Ես սիրեցի քեզ.. Ու կառուցեցի մի աշխարհ Որտեղ մենակ ես ու դու էինք Բայց այդ աշխարհը յուրահատուկ չէր Ու չէր տարբերվում, Բայց ես սիրեցի դա Որովհետև դու էիր այնտեղ, Դրանից բացի ինձ էլ ոչինչ հարկավոր չէր Ոչ փող, ոչ հարստություն ու ոչ ճոխություն Ինձ հարկավոր չէին և ոչ մի բառեր…

Continue reading

Սպասում էի, որ կգաս…

Սպասում էի, որ կգաս Բայց դու չեկար, Սպասում էի, որ գոնե մի բառ կասես Բայց դու լռում էիր, Սպասում էի, որ գոնե մի անգամ իմ կողմ նայես Բայց դու արհամարհեցիր ու անցար, Սպասում էի գոնե մի անգամ էլ տեսնեմ քո հայացքը, քո աչքերը խորաթափանց Բայց դու նույնիսկ այդ հաճույքը ինձ…

Continue reading

Երբ կկարողանամ վերածնվել…

Եր՞բ կկարողանամ վերածնվել… …Այս խոտերի մեջ` խոնավ ու թաց, Քո բույրը կզգամ, մինչև Չվերադառնամ քաղաքն աղտոտված, Որում չկաս դու` Մաքուր պարզամտություն: Այս օրերը, որ նման են մեկը մյուսին, Կրճատում են կյանք ու սեր. Եկ քայլենք այսօր` շունչս քո ուսին, Քո շունչը արդեն իմին է փարվել: Համբույրս շուրթերիդ այսօր էլ Պիտի…

Continue reading

Քո ուրվականին չե՞ս կարող սանձել

Քո ուրվականին չե՞ս կարող սանձել. Խեղկատակի պես շուրջս թափառում` Մերթ տարփատոչոր փորձում է տանջել, Մերթ էլ անհագուրդ կարոտ է դառնում: Մերթ լացապատառ գամվում է խղճիս, Մերթ ահասարսուռ հարձակվում հանկարծ, Մերթ մեղմաժպիտ նայում աչքերիս` Անորոշ կրքի շնչով համակված: Քո ուրվականին զսպի՛ր, խնդրում եմ. Թիրախ լինելուց հոգնել եմ այնպես: Թող` գտնեմ նրան,…

Continue reading

Ես քեզ նկարել եմ…

Ես քեզ նկարել եմ. Դու կյանքում չկաս, Դու գուցե երազ ես Դու գուցե չգաս… Չգիտեմ էլ երբ, Չգիտեմ ինչպես, Մի ներկված օր ես Նկարեցի քեզ… Ա՜խ այնքան հստակ ես, Որ թվում է ինձ՝ Նկարել եմ քեզ Լուրթ մի բյուրեղից… Ու այնքան արձակ ես, Որ հոգիս կարծում է՝ Թե պոկել եմ…

Continue reading