Պարույր Սևակի նամակներից մեկը Սուլամիթային

 

ՍՈԻԼԱ ջան,
Հենց նոր ստացա քո նամակները, ու դեո իմն էլ` Պալաննգայից ուղարկված։
Վաղուց Երևանում չեմ եղել: Իսկ ես ամբողջ ժամանակ քեզ հետ եմ եղեէ։ Չե՞ս հավատում :
Եթե այո (այսինքն՝ չես հավատում), ապա դրա լրիվ իրավունքն ունես, այսինքն, ես ինքս էլ չեմ հավատում,, որ…
Բայց և այսպես.
1. Միթե» դու կաս աշխարհում։
2. Եվ կա Մոսկվան։
3. Եվ մենք միասին եղել ենք Իզմաիլովկայում:
4. Եվ կամ (գոյություն ունեմ) ե՞ս։
Ոչիճչ այդպիսի բան չըկա։
Ոչ։ Եվ ես չկամ, և դու։
Եվ չկան… բաոեր։
Նրանք բոլորը (բառերը) վաղուց (արդեն երկրորդ ամիսն է) անհետացեյ են, նրանք բոլորը, բացի մեկից.
Հարազատից։
Բայց ե այնպես, դու հիմա… ինձ չես… Սպա¬սիր ես… խոսքս այսպես չսկսեցի։
Իմ Հարազատ (դու հասկացա՞ր ինչի մասին եմ խոսում), ես շատ եմ քոնը, շատ է քո կարիքը զգացվում, շատ եմ հավատում քեզ… և քո գո-յությանը, շատ ուրախ եմ, որ եղել ես իմը, և հա վատս չի գալիս, որ դա եղել է։
Ե՞րբ եմ ես տեսնեյու։
Տարօրինակ է։
Վաղ առավոտյան ես եկա Արտաշատից (ուր գտնվում էին Նելլին ու հիվանդ Արմենգոն), և փողոցում տեսա… Մարոյին։ Ես նամոզված էի, որ նա վաղուց Երևանում չէ։ Պարզվեց՝ նա միայն վաղն է մեկնելու։ 3~4 օր անց նա և ոչ միայն նա՝ ամենքը, կլինեն Մոսկվայում, Գորկու անվան ինստիտուտում և… հանրակացարանում…

8. 9. 1959 թ.

Добавить комментарий